Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։
Ըստ թերթի, ճակատ-ճակատի բախվել են տրամվայները։ Նախնական տեղեկություններով,նրանցից մեկը դուրս է եկել ռելսերից և բախվել կայարանում կայանված երկրորդ տրամվայի։
«Ներկայումս իրականացվում է փրկարարական գործողություն։ Նախնական տվյալներով առնվազն 30 մարդ վիրավորվել է», – ասվում է հրատարակության մեջ:
Կայարանը ծածկված է ծխով, իսկ The Sun-ի հրապարակած տեսանյութերում լսվում է մարդկանց ճիչերը։ Ականատեսները ջարդում են վագոնների դռները՝ մարդկանց դուրս բերելու համար։ Վթարի վայրում աշխատում են նաև շտապօգնության ծառայությունները։