Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Տեսանյութ. Կրակը ոչնչացրել է Սահակ-Մեսրոպ հայկական դպրոց, սպառնում է նաև Հոլիվուդի խորհրդանիշ HOLLYWOOD-ին. ականատես

Պատմում է ականատես Կարինե Փանոսյանը։

Աղետի գոտուց։

Այս պահին շարունակում ենք գտնվել հյուրանոցում։

Մենք լավ ենք, բայց հոգնած, լարված։ Հատկապես երեխաները։

Կրակը մեր թաղամասից նահանջել է, սակայն չի մարել։ Այն հոշոտում է ամեն ինչ, ամայացնում ու տարածվում այլ ուղղություններով։

Դեռ վերադառնալ չենք կարող, վտանգ դեռ կա, ինչպես նաև կա խիտ ծուխ ու մոխիր։ Ստիպված ենք սպասել։

CNN֊ն այս աղետը գլխագրել է` «Լոս Անջելեսի պատմության ամենաավերիչ հրդեհը»։

CBS-ը հաղորդում է, որ այս պահին կա 5 զոհ, բոլորը Իթոնից (մեր թաղամասը)։ Ոչինչ չի նշվում զոհերի ինքնության մասին։

«Los Angeles Times»-ն էլ ասում է, թե կա ավելի, քան 2.000 այրված կառույց։

Փալիսադեսում այրվում է մոտ 15.000, իսկ Փասադենայում մոտ 10000 Հա տարածք։

«Apnews»-ը հաղորդում է, որ արդեն տարհանված է 130.000 մարդ, մոտ 20 մլնանոց քաղաքի 6.5%։

Մոտ 450.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, որոշ տեղերում ավելի, քան 18 ժամ։

Հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի։

Քաղաքի գրեթե բոլոր դպրոցները փակ են։ Փակ են նաև հանրային նշանակության բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում` սննդի խանութներ։

Հաղորդվել է, որ հունվարի 9-ին բոլոր դպրոցներն ու գրասենյակները փակ կլինեն։

Այս պահին կրակը զբաղեցնում է մոտ 110 կմ քառակուսի տարածք` չորս օջախով։

Կրակը մարելու գործում աշխատում է, ընդհանուր առմամբ, մոտ 7500 աշխատակից` հրշեջներ, ոստիկաններ, փրկարաներ, բժիշկներ…

Հրշեջներ ու փրկարարներ են ժամանել նաև մյուս նահանգներից` Օրեգոն, Արիզոնա, Վաշինգտոն և այլն, Կանադան նույնպես աջակցում է Լոս Անջելեսի հրդեհի շիջմանը` ուղարկելով հրշեջ ուղղաթիռներ։

Այս գիշեր քամու ուժգնությունը կթուլան, հայտարարում է եղանակի կանխարգելման կենտրոնը։

Հավելեմ, որ կրակը ոչնչացրել է Սահակ-Մեսրոպ հայկական դպրոցը, այրվում է Գեթթի թանգարանի շրջակա գոտին, կրակը ոչնչացնում է նաև Հոլիվուդի խորհրդանիշը` HOLLYWOOD-ը։