Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իտոկան 116 տարեկան էր

Ճապոնուհի Տոմիկո Իտոկան, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես  աշխարհի ամենատարեց մարդը,  մահացել է 116 տարեկանում։

Նա մահացել է դեկտեմբերի 29-ին, ծերանոցում։

Իտոկան սիրում էր բանան և ճապոնական մածունով   ըմպելիք։ Նա  ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին, Օսակայում. վոլեյբոլ է խաղացել ավագ դպրոցում, բնավորությամբ եղել է կենսուրախ ու լավատես։  Իտոկան երկու անգամ բարձրացել է 3067 մետր բարձրությամբ Օնտակե լեռը։

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ նա ամուսնացել է 20 տարեկանում և ունեցել երկու դուստր և երկու որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտոկան ղեկավարել է ամուսնու տեքստիլ գործարանի գրասենյակը։ Նա 1979 թվականից ամուսնու մահից հետո մենակ էր ապրում։ Նրա ժառանգներից  մնացել են  որդին, դուստրը և հինգ թոռները։