Մակրոէկոնոմիկայի հաշվարկները ցույց են տալիս, որ կանգնած ենք անլուծելի իրավիճակի առաջ։
Արտաքին պարտքի ավելացման ճանապարհի բացակայության, ներքին ռեսուրսների բավարար չլինելու դեպքում արդյո՞ք պետությունը պատրաստ է երկիրը պահել։
Իշխանական այս վարչախումբը չգիտե՝ ինչ է պլանավորումը։ Տնտեսական կառավարման լիազոր մարմիններում նախնական պլանավորման մասին գիտելիք ունեցողներ չկան. Փաստերն արձանագրում է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Սուբնեցիա ասվածը մեր երկրում կիրառվում է ոչ նպատակային՝ գումարների փոշիացման ճանապարհով։
«Սուբվենցիոն ծրագրերի մոդելը հետևյալն է՝ տեղերում հայտեր են հավաքում, որոնք գնում են մարզպետարաններ, այնտեղից էլ՝ նախարարություններ, որտեղ պետական զգալի միջոցներ ուղղվում են դպրոցների ջրագծերի, տանիքների վերանորոգմանը։ Այդ գումարները փոշիանում են, որովհետև ներդրված գումարն ավելացված արժեք չի ստեղծում։ Սուբվենցիան կարելի է ունենալ այն դեպքում, երբ պետությունը հարուստ է. սոցիալական, անվտանգային խնդիրներ ունեցող երկրում սուբվենցիան անպիտան գործառույթ է դառնում, որի հիմնական նպատակը ՏԻՄ-ում լոյալ քաղաքական վարքագիծ ձևավորելն է։ Սուբվենցիոն շինարարական բոլոր աշխատանքներն իրականացվում են ՏԻՄ մարմինների հետ փոխկապակցված մարմինները»,- նկատում է տնտեսագետը։։
Սուբվենցիոն հայտերի մշակման հիմքում պետք է դրվեն տեխնոլոգիական առաջընթացի բաղադրիչները։ Լուծումներից մեկը սուբվենցիայի զուգակցումն է կլաստերների հետ։ Կլաստերները արդյունաբերական փոքր միավորներ են, որոնք տեխնոլոգիական որևէ բաղադրիչ պարունակող լուծումներով արդյունաբերական արտադրանքի ցիկլ են պատրաստում և անցնում։
Մանրամասները՝ տեսանյութում.