Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին ռուսական գազի տարանցման պայմանագիրը չի երկարաձգի

Ուկրաինան չի երկարաձգի ռուսական գազի տարանցման պայմանագիրը. Ըստ Strana.ua-ի՝  Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք չենք զբաղվելու ռուսական գազի տարանցման պայմանագրի երկարաձգմամբ։ Մենք Ռուսաստանին մեր արյունից լրացուցիչ միլիարդներ վաստակելու հնարավորություն չենք տա»,- ասել է Զելենսկին։