«Ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող առճակատման համատեքստում, որոնք Վաշինգտոնի մեղքով խզման եզրին են, մասնավոր կամ պաշտոնական անհրաժեշտությունից ելնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղևորությունները հղի են լուրջ ռիսկերով»,- դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ձեզ կոչ ենք անում շարունակել ձեռնպահ մնալ այս տոների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից արբանյակային երկրներ, ներառյալ, առաջին հերթին, Կանադա և մի քանի բացառություններով Եվրամիության երկրներ ուղևորություններից», — ասել է նա: