Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգեւոր երաժշտություն

ԱԶԳ
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգեւոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով:

Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից:

 Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու եւ կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Նվագակցում էր երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզը:

Հնչել է նաեւ եվրոպական հոգեւոր երաժշտություն:

Միջոցառման սկզբում ներկաներին օրհնության խոսք է ասել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խաժակ արք. Պարսամյանը:

Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի եւ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մասնաճյուղերի ղեկավարներին, որոնց նվիրյալ աշխատանքի արդյունքում Սանգրադա Ֆամիլիա նշանավոր տաճարում կազմակերպվել է հայ հոգեւոր երաժշտության հանրահռչակման համերգը, որպեսզի դահլիճում ներկա մարդկանցով միախմբված աղոթք բարձրացվի առ Աստված աշխարհի խաղաղության համար՝ երաժշտության միջոցով:

Բացման խոսքում համերգին հատուկ մասնակցելու համար Բարսելոնա ժամանած ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանն երախտագիտության խոսք է ասել Սանգրադա Ֆամիլիա տաճարի վանահայր եւ տեսուչ Խոսե Մարիա Տուրույին՝ հայկական մշակույթին նվիրված այս բացառիկ համերգը կազմակերպելու գործում գործադրած ջանքերի համար՝ նշելով, որ իրենց դռները բացելով հայկական հոգեւոր երաժշտության առջեւ՝  ցուցաբերում են հարգանք հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի հանդեպ:

Համերգին Հայաստանից հրավիրված էր մասնակցելու նաեւ «Միասին»  կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գեւորգ Չիչյանը:

Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ  «Միասին» ՀԿ-ի նպատակը Հայաստանում բարեգործական, առողջապահական ծրագրեր իրականացնելուց բացի, նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Սփյուռքում հայկական մշակույթի տարածումն ու միջմշակութային երկխոսության ապահովումն է, որի պատեհ առիթով ինքը ներկա է համերգին:

Գեւորգ Չիչյանը իր շնորհակալական խոսքն է հղել ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանին եւ երաժիշտ Գագիկ Գասպարյանին հրավերի համար եւ հանձնել է ՀԿ-ի շնորհակալագրեր մշակութային միջոցառման նախաձեռնողներին՝ կատարած անմնացորդ աշխատանքի համար:

Հավելենք, որ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով հայկական մշակույթը օտարների շրջանում հանրահռչակելու իր առաքելությանը, հայկական բազմադարյա երաժշտությունը այս համերգարշավի ընթացքում հնչեցրել է Իսպանիայի այլ քաղաքներում նույնպես, ինչպես նաեւ Հոլանդիայում:

Երաժշտի ելույթը կազմակերպվել է նաեւ Կ.Պոլսի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում՝ օրհնության Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տեր Սահակ արք. Մաշալյանի եւ Կրետե կղզու Հերակլիոնի Սբ. Կարապետ եկեղեցում, որին ներկա է եղել նաեւ եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ, նախատեսված է եղել տասնչորս ելույթ:

Գագիկ Գասպարյանի գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը տարածելն է: Այդ նպատակով նա բազմաթիվ համերգներ է ունեցել օտարազգի հանդիսատեսի համար տարբեր բեմերում՝ հանրահռչակելով հայ ժողովրդի հարուստ երաժշտարվեստը դուդուկի միջոցով:

Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները հնչում են նաեւ լատինամերիկյան, կանադական եւ եվրոպական մի շարք ֆիլմերում, հեռուստատեսությամբ: Նրա նախաձեռնությամբ արգենտինական թերթերում հոդվածներ են լույս տեսնում հայկական բազմադարյան մշակույթի մասին:

Գագիկ Գասպարյանն աշխարհի տարբեր երկրներից ունի օտարազգի բազմաթիվ ուսանողներ, որոնց առցանց դասավանդում է դուդուկ, ինչպես նաեւ կազմակերպում է վարպետության դասեր:

Տ. ԵԶՆԻԿ արք. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոգեւոր տեսուչ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Մսյո Ազնավուրը» հարգանքի տուրք է ֆրանսահայ մեծագույն շանսոնյեին

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Մսյո Ազնավուրը» հարգանքի տուրք է ֆրանսահայ մեծագույն շանսոնյեին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական