Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԱԹԷ-ԱԹՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սաթե-Աթրը» թատերական միավորում, Վիեն, Ֆրանսիա

Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթրը» թատերական միությունը 2012թ. Ֆրանսիայի հանդիսատեսի դատին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը: Սույն բեմադրությունն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացման նպատակն է ճանաչելի դարձնել եւ տարածել հայ մշակույթը Ֆրանսիայում: Այդ նպատակի իրականացման համար էլ ընտրվեցին հայ մեծանուն գրող Հ. Թումանյանի հեքիաթները: Առաջիկայում նախատեսում ենք նաեւ «Սասնա Ծռեր» դյուցազներգության բեմադրությունը:

Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Մեր թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Համագործակցության շրջանակներում նախատեսում ենք սույն բեմադրությունը ներկայացնել Հայաստանում:

Քանի որ Ռոն-Ալպ մարզի որոշ քաղաքներ հանդիսանում են հայաստանյան մի շարք քաղաքների «քույր քաղաքներ», մենք նպատակ ունենք հյուրախաղերով հանդես գալ ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական այդ քաղաքներում:

Համատեղ իրականացվելիք այս նախագիծը նպատակ ունի ամրապնդելու հայ-ֆրանսիական բարեկամությունը` կամրջելով մշակութային երկխոսություն երկու ժողովուրդների միջեւ:

Մեր ուշադրության կենտրոնում են մասնավորապես այն քաղաքներն ու գյուղերը, որոնք մայրաքաղաքային կյանքի եռուզեռից հեռու, շատ հաճախ դուրս են մնում տեսադաշտից: Շատ գյուղերի բնակիչներ, մասնավորապես երեխաները, միշտ չէ, որ ունեն մշակութային կյանքին հաղորդակից լինելու հնարավորություն:

Սույն նախագիծն ունի համախոհներ Ռոն-Ալպ տարածաշրջանում: Դրանք են` Վիեն, Մոնտելիմար, Գրենոբըլ եւ Ռոման քաղաքները: Նախագծի հայաստանյան գործընկերներն են` Երեւանը, Գորիսը, Սեւանը, Վարդենիսը եւ Սիսիանը:

Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երեւան եւ Գորիս քաղաքներում եւ բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սեւան, Գավառ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում:

Նախատեսում ենք մեկ շաբաթյա համատեղ աշխատանք Գորիսի եւ Երեւանի պետական թատրոնների հետ: Աշխատանքը կընթանա հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր թատրոնի երեք դերասանների հետ կաշխատենք մեկ շաբաթ, որի արդյունքում կիրականացնենք Թումանյանի հեքիաթների համատեղ մի բեմադրություն, որն էլ կհանձնենք հանդիսատեսի դատին: Ընտրված են հետեւյալ հեքիաթները.

«ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ», «ՍՈՒՏԱՍԱՆԸ», «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ», «ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ», «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ» եւ «ՔԱՋ ՆԱԶԱՐ»:

Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին: Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաեւ կարիբյան ազգային երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն եվ քրեոլ (Կարիբյան կղզիների պետական լեզուն): Նպատակն է Թումանյանի հեքիաթների միջոցով ներկայացնել հայկական ազգային մշակույթի երանգները համաշխարհային արվեստի ներկապնակում: Տեսնել, թե ինչպես են օտար մշակույթի կրող արվեստագետները զգում եւ ներկայացնում մեր ազգայինը:

Մեր հայաստանյան գործընկերներից յուրաքանչյուրը ստանձնում է պատասխանատվություն մեզ տրամադրելու կեցության վայր, ներկայացումները ցուցադրելու սրահ:

Նախագծի կարեւորագույն նպատակն է Ֆրանսիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնել եւ տարածել: Հայաստանում նախագիծը նպատակ ունի քաջալերել եւ զարգացնել ֆրանկոֆոնիան: Մեր գերխնդիրն է նպաստել հայ-ֆրանսիացի ժողովուրդների մշակութային երկխոսության զարգացմանը:

Ծրագրի իրականացման ժամկետներն են` հունիսի 15-ից հուլիսի 15-ը:

Նախագծի պատասխանատու եւ ղեկավար, բեմադրիչ` Սաթենիկ Խաչատրյան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ ՊԻՏԻ ԱՄՐԱԳՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական