Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանի եվրաինտեգրման կասեցումը քաղաքական ճաշակից դուրս հարց է. հայտարարություն

Վրաստանի արդարադատության տան որոշ աշխատակիցներ հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Վրաստանի կառավարության որոշմանը` դադարեցնելու երկրի եվրաինտեգրումը:

«Վրաստանի եվրաինտեգրման կասեցումը քաղաքական ճաշակից դուրս հարց է։ Սա ակնհայտորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և մեր երկրի բնակչության մեծամասնության  նպատակին»,- ասվում է  հայտարարության մեջ, որն արդեն ստորագրել է արդարադատության ոլորտի  500 աշխատակից։

Նրանք ընդգծել են, որ Արդարադատության տունը զգալի ներդրում է ունեցել եվրաինտեգրման և վիզաների ազատականացման գործընթացում, և այդ գործընթացի դադարեցումն անընդունելի է։

«Մենք հավատում ենք, որ եվրատլանտյան ինտեգրումը երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման միակ ճանապարհն է: Մենք ծառայում ենք Վրաստանին և անվերապահորեն պաշտպանում ենք նրա Սահմանադրությունը»,- ասված է հայտարարության մեջ։