Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատել է որպես սահմանադրական հեղաշրջում:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունն արդեն ոչինչ չի թաքցնում՝ բացահայտ հայտարարելով ԵՄ-ի հետ բանակցություններից հրաժարվելու մասին:
«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային»,- նշել է նա։