Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Ադրբեջան հերթական զորավարժությունը

Գրիգոր Առաքելյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանական «Donya-e-Eqtesad» թերթն Իրանի ու Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի կողմից Արաքս գետի երկայնքով անցկացվող   համատեղ զորավարժությունների մասին վերլուծական հոդվածը ներկայացրել է  «Թեհրանն ու Բաքուն հաղթահարում են  լարվածության միջանցքը»  խորագրի ներքո: Իսկ «tabnak» կայքը նույն թեմայի համար ընտրել է    «Իրան-Ադրբեջան հարաբերությունների սառույցը հալվում է»  վերնագիրը:

Նոյեմբերի 24-ին Իրանի Արդեբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդուզ քաղաքի մերձակայքում, ինչպես տեղեկանում ենք իրանական ու ադրբեջանական մամուլի էջերից,  մեկնարկել են Իրանի ու Ադրբեջանի համատեղ ցամաքային զորավարժությունները՝ «Արաքս համատեղ զորավարժություն 2024» խորագրով: Ըստ հրապարակված տեղեկատվական նյութերի, համատեղ միջոցառման նշանաբանն է՝ «Համագործակցություն՝ հանուն խաղաղության եւ բարեկամության»:  

Իրանական կայքերի փոխանցմամբ,  Իրանի հյուսիսային սահմանամերձ շրջանների դժվարանցելի բարձունքներում  ընթացող քառօրյա զորավարժություններին   մասնակցում են երկու երկրների հատուկ նշանակության ուժերը:

Բոլորովին վերջերս,  նոյեմբերի 5-ին, Կասպից ծովում Իրանի եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների ու նավերի մասնակցությամբ նույնպես զորավարժություններ էին անցկացվել,  որոնց նախորդել էին այս տարվա հունիսի 12-ին Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունը՝ մարտական տեխնիկայի, ավիամիջոցների եւ անօդաչու թռչող սարքերի ներգրավվածությամբ:

Սակայն այս վերջին համատեղ միջոցառման  հետապնդած նպատակներն ավելի    հավակնոտ են թվում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, զորավարժությունների ընթացքում կողմերն իրենց առջեւ խնդիր են դրել՝  ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջեւ, համատեղ ուժերով  պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, առավել հուսալի դարձնել սահմանային անվտանգությունը, մեծացնել ռազմական ներուժը, բարձրացնել ռազմական կարողությունները, ընդլայնել պաշտպանական համագործակցությունն օպերատիվ եւ մարտավարական մակարդակներում:

Համատեղ զորավարժությունների անցկացման նպատակներին է անդրադարձել  ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով  խորհրդական, նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին: Նրա կարծիքով,  աշխարհում Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների նման քչերը  կգտնվեն, որ այսչափ մոտ լինեն միմյանց:  Քանի որ  երկու ժողովուրդները, ըստ Վելայաթիի,  կրոնադավանական ու պատմամշակութային առումով, ինչպես նաեւ  հետապնդած շահերի տեսակետից բազմաթիվ ընդհանրություններ ունեն:    

Վելայաթին նաեւ հավելել է. «Իրանի մերժողական վերաբերմունքը «զանգեզուրյան միջանցքի» գործարկման նկատմամբ պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Արեւմուտքը  ՆԱՏՕ-ի քողի տակ  ցանկանում է արեւելք-արեւմուտք փոխադրումներն իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի տարածքով, եւ միայն Իրանին է հաջողվել բացահայտել  այս դավադրության խորությունը»: Վելայաթին նաեւ  նշել է, որ հակառակ Արեւմուտքի, Իրանին մեծապես հետաքրքրում է   ադրբեջանցիների շահերը: Նա բնական է համարում, որ այս խարդավանքները հասկանալու համար  ժամանակ էր պահանջվելու,  եւ մի քանի  ամսվա ընթացքում  երիցս համատեղ զորավարժությունների անցկացումը  փոխըմբռնման մասին է վկայում:

ԻԻՀ ռազմավարական խորհրդի նախագահ  Քամալ Խառազին նույնպես  անդրադարձել է համատեղ զորավարժություննրի գաղափարին եւ ընթացիկ զորավարժությունները դիտարկել 44-օրյա պատերազմի ավարտով պայմանավորված՝ հարավկովկասյան նոր իրողությունների տրամաբանության մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Հիքմեթ Հաջիեւը «Պոլիտիկոյից» ներողություն է ակնկալում

Հաջորդ գրառումը

Նոր զբաղմունք հանրության համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
Հաջորդ գրառումը

Նոր զբաղմունք հանրության համար

Լրահոս

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական