«Орешник» հրթիռային համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունված և գործնականում կազմակերպված է, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Պուտինն ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը նա շնորհակալություն է հայտնել ռուսական նորագույն «Орешник» հրթիռային համակարգի մշակողներին։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Орешник» համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունվել և գործնականում կազմակերպվել է։
Ըստ РИА Новости-ի՝ ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ հրթիռային ուժերի հետ շահագործման կհանձնվի «Орешник» համակարգը։
Նա նշել է, որ այսօր «Орешник» հրթիռային համակարգի դեմ հակազդեցություն չկա, դրա փորձարկումները կշարունակվեն:
«Այսօր աշխարհում նման հրթիռի դեմ հակազդեցություն չկա, այն որսալու ոչ մի միջոց գոյություն չունի։ Եվ ևս մեկ անգամ շեշտեմ՝ մենք շարունակելու ենք նորագույն համակարգի փորձարկումը։ Անհրաժեշտ է սերիական արտադրություն հիմնել։ Կհամարենք, որ այս համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունված է»,-ընդգծել է ՌԴ նախագահը։