Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օվերտոնի բաց պատուհանը

Մարիետա Խաչատրյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
86
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան էլ իշխանականները հերքում են, թե վերջին պաշտոնանկություններն ու պաշտոնափոխությունները ստույգ նշան են, որ իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների, առողջ տրամաբանությունը հուշում է այնուամենայնիվ` այդ վարկածն առավել հավանականներից է, եւ ահա թե ինչու (այդ մասին մի անգամ մանրամասն գրել ենք): Ներկա վիճակը, երբ եւ ընդդիմության, եւ իշխանության վարկանիշերը ամենացածրն են բոլոր ժամանակների համեմատ, երբ հանրության մեջ սկսել են հասկանալ, որ Հայաստանի խնդիրները լուծել կարողացող նոր ուժերի ստեղծման, կամ առնվազն չարատավորված խմբերի համախմբաման կարիքը կա, իշխանությունը, փաստորեն, առաջինն ըմբռնեց դա եւ, ինչպես 2021-ին, փորձում է բնական գործընթացներից առաջ անցնել եւ նույն ձեւաչափը կիրառել, ինչպես 2021-ի արտահերթ ընտրություններին, երբ ոչ ոք պատրաստ չէ ընտրություններին եւ, բնականաբար, կշահի իշխանության ղեկին կանգնած ուժը: Սա է առավել ճշմարտանման վարկած թվում` պաշտոնանկություններով վարկանիշ փրկելու առումով, եկող տարի գարնան վերջին հնարավոր արտահերթ ընտրությունների հնարավորությամբ, ընդ որում` դրա մեջ կարող է տեղավորվել նաեւ պաշտոնազրկվածներից սեփական ընդդիմություն ունենալու տարբերակը (Գնել Սանոսյանի կազմակերպչական ունակությունները նշելով` Փաշինյանի շնորհակալությունն այս համատեքստում է), եւ այդպիսով ընդդիմությամբ նոր ուժերի ստեղծման ճանապարհը փակելու տարբերակը: Է, այս դեպքում Փաշինյանը գնում է նույն ճանապարհով, որով գնացել են նախորդ բոլոր իշխանությունները, ստեղծելով սեփական կառավարելի ընդդիմությունները`«Ելքը», «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը», ՕԵԿ-ը:

Այս` ներկա ընդդիմությունն այլեւս իշխանության համար չի պայքարում, քանի որ հանրային աջակցություն չունի, խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը կարող է պայքարել ապագա խորհրդարանում ընդդիմություն մնալու համար ընդամենը, իսկ ներկա իշխանությունը, վերարտադրվելու հետ մեկտեղ, ավելի կառավարելի նոր ընդդիմություն ունենալու հարց էլ է ուզում լուծել: Արտախորհրդարանական միավորները բացառապես ներկա ընդդիմության կամ ներկա իշխանության կամ նրանց հովանավոր արտաքին դերակատարների սատելիտներն են: Մեծ հաշվով` մեր հասարակությունը պարտվել է` իր անտարբերությամբ երկրի ու սեփական ճակատագրի հանդեպ, քանի որ այդպես էլ չի կարողանում ստեղծել ներկա իշխանաընդդիմադիր համակարգից դուրս գործող ուժեր, այդպիսով իրեն դատապարտելով ներկա պատկերի երկարատեւ շարունակման:

Թվում է` Փաշինյանն իր անբավականությամբ (եւ հանրությունն է դժգոհ` չթաքցնենք) իրավական համակարգից` ոլորտի առանցքային պաշտոնյաներից ազատվելով` կարող է նվազող աջակիցներին հույսի նոր չափաբաժին ներարկել իր քայլերով, համենայնդեպս`կապուկով պաշտոնյա ազատելու նպատակն առերեւույթ այդ է երեւի, այն էլ, ինչպես ԶԼՄ-ներն են գրում, ինչ-որ բռնկման պահին եւ գիշերային հաղորդագրություններով: Բայց դրա վնասը հանրային հոգեբանության վրա ավելի շատ է, քան ենթադրյալ օգուտը: Նախ, այդպիսով Փաշինյանը մի հարվածով ոչնչացրեց այն պատրանքը, որ դրվում էր վերջին տարիներին բարեփոխումներ անվանյալ փոփոխությունների մեջ. թե բա` ինստիտուցիոնալ, ժողովրդավարական, թափանցիկ եւ այլ սուտի բառեր: Ոչ մի թափանցիկ, ո՛չ մի ժողովրդավարական, ո՛չ մի ինստիտուցիոնալ` մեկ մարդու որոշումներ, այն էլ իր հավատարիմ թիմակիցների հանդեպ, որոնք եթե վատ էին աշխատում, ուրեմն հենց ինքն է վատ աշխատել, որպես նրանց ղեկավար:

Միայն ինչ արժե առաջնային մանդատ ունեցող ԱԺ պատգամավորին խորհուրդ տալը` մանդատը վայր դնել: Այ քեզ բան, սա ի՞նչ հետընթաց է, սա ի՞նչ շրիշակային վարքուբարք է, եւ առհասարակ` ամեն ինչից է երեւում, որ Ազգային ժողովն իր կոչման ու սահմանադրորեն գծված դիրքում չէ, եթե գործադիրի ներկայացուցչին դիտողություն արած ԱԺ պատգամավորին են հարկադրում մանդատը վայր դնել, սա իբր ժողովրդավարություն որդեգրած Հայաստանի առումով ուղղակի միջազգային սկանդալ կարող է դիտվել: Հայաստանում Ազգային ժողովն իշխանության թիվ մեկ ճյուղն է, այսպես որ շարունակվի` գործադիրի ղեկավարը կարող ԱԺ նախագահին էլ փոխել (ասենք` Կոնջորյանով), Հայաստանի նախագահին էլ, դրանք էլ նախընտրական տրամաբանության մեջ կդիտվեն:

Եւ մյուս վարկածը: Հայաստանը վաղուց կառավարվում է Օվերտոնի պատուհանով եւ հատկապես սոցիալական ցանցերի միջոցով ու տարբեր տեխնոլոգիաներով կառավարման լավագույն փորձարկման վայրն է դարձել. սկսած Արցախի հանձնելը բնական համարելուց, Ադրբեջանին տարածքներ զիջելու մտքին ընտելացնելուց, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու գաղափարն ընդունելի դարձնելուց, Անկախության հռչակագիրը հատակի շոր դիտելուց` նախ դրանք փորձարկվում են Օվերտոնի պատուհանով հասարակությանը նետվելով, հաճախ նաեւ վարչապետի ելույթների տեսքով, ու, ցանցերում մի լավ շուռումուռ տալուց հետո, մեկ էլ տեսար` սկսվում է դրանց իրականացումը: Վերջին շրջանառումը ցանցերում Օվերտոնի պատուհանով` «կին վարչապետ», ավելի ճշտենք, «կինը` վարչապետ» օվերտոնյան փորձարկումն է: Եթե այս` տեխնոլոգիաներով ղեկավարման տեսակետից նայենք եւ ընդունենք, որ դրանք նոր ժամանակներում կիրառվում են աշխարհում նաեւ իրագործվող բուն գործողություններից մարդկանց ուշադրությունը շեղելու եւ անխոչընդոտ իրենց ուզածն անելու համար, ապա Հայաստանում տեղի ունեցողը եւս կարելի է տեղավորել այդ վարկածում. հիմա ո՞վ է խոսում Արցախի կորստի կամ արցախցիների հայրենիք վերադառանալու, Սյունիքի ճանապարհի ապաշրջափակմամբ հնարավոր աննպաստ զարգացումների, տարածաշրջանում առկա տուրբուլենտությամբ պայմանավորված` Հայաստանին եւս ներկայացվող վտանգների, անգամ սահմանազատման մասին, ամեն ինչ մոռացվել է մի պահ, բոլորը վրա են ընկել պաշտոնանկությունների թեմային ու դրա մանրամասներին, ու…կարեւորը`նոր էջ է գրվում… հայ-վիետնամական հարաբերությունների մեջ:

Իսկ եթե ավելի լուրջ` Հայաստանում առաջ էլ, հիմա էլ լայնորեն կիրառվել ու կիրառվում է տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաներով գործընթացների ուղղորդումը: Այս երկու ամիսը վտանգավոր է ե՛ւ մեր տարածաշրջանի, ե՛ւ մեր երկրի համար, Բայդեն չկա համարյա, Թրամփը դեռ չի եկել` ո՞նց է որ Իրանը սպասում է, որ իրեն կփորձեն կուլ տալ մինչեւ հունվարի կեսերը, իսկ մենք` ոչ: Մեր թշնամիներն էլ կփորձեն մեր հարցերը լուծել` մինչեւ աշխարհի ճարտարապետներն ի դեմս Թրամփի ինչ-որ նոր քայլեր անեն: Մի՛ շեղվեք (ում հանեցին-ում դրեցին), ուշադիր, որքան հիշում եմ` բոլոր աննպաստ դիպվածներից առաջ միշտ էլ հանրությանը զբաղեցրել են, այդ թվում հատկապես Հայաստանում` ե՛ւ երեսուն տարում, ե՛ւ վերջին վեց տարում: Այս երկու ամիսն ամեն ինչ էլ կարող է կատարվել, մեր գլխին տարածաշրջանային վատ սցենարներ կարող են կոտրել, իսկ արդեն տարեսկզբին աշխարհը կարձանագրի դեֆակտո վիճակն ընդամենը… Այդ թվում` մեզ համար աննպաստ խաղաղության թղթի արագացված կարգով ստորագրմամբ պետք չէ շտապել, չնայած առողջ տրամաբանությամբ այն ամեն կերպ պետք է չստորագրել, մինչեւ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության ստանձնումը, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ մեր տարածաշրջանում նրա գալով ամեն ինչ ոտնիգլուխ չի փոխվի:

Առանցքային ուժային պաշտոններում երիտասարդ կանանց նշանակումը եւս այնքան էլ ընկալելի չէ` պատասխանատվությունը բարդել նրանց փխրուն ուսերին, անկախ նրանց արհեստավարժությունից: Միգուցե Փաշինյանին գրավում է այն, որ նրանք ավելի հեշտ կենթարկվեն իրեն: Բայց անկախ նրանց արհեստավարժությունից` դատախազի, ՆԳ նախարարի, Արտաքին հետախուզության պետի պաշտոններում գոնե երբեմն ե՛ւ տամարդու ուժ ու խիզախություն է պահանջվում որոշումներ կայացնելիս, ե՛ւ համակարգերի իրողությունների` գոնե միջին տարիքի կենսափորձով իմացություն, լրագրողների հետ շփման բարդույթ չունեցող Արփինե Սարգսյանը միգուցե լավ տիրապետում է տեսական գիտելիքների, բայց որտեղից պիտի իմանա համակարգի ներքին, ոչ կոնվենցիոնալ աշխատակերպի քարտեզը, որ դրանց դեմ պայքարի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումները`հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը

Հաջորդ գրառումը

Ատելության խորացման քայլեր

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
Հաջորդ գրառումը

Ատելության խորացման քայլեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական