Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը

Հակոբ Ավետիքյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«COP-29-ի հյուրընկալները մեղադրվում են կլիմայի պաշտպաններին ձերբակալելու մեջ»

«Ազգ»ի նախորդ` նոյեմբերի 15-ի համարում «Լքյալ պատանդներ եւ… կորցված «կապիտալ»» վերնագրի տակ անդրադարձել էի ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստում Բաքվի բանտերում տառապող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս պատանդների ազատարձակման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրինագիծը մերժելու «ՔՊ»ական պատգամավորների վատոգի արարքին: Մինչդեռ, գրել էի, հենց այս օրերին, երբ միջազգային մամուլը Բաքվում ընթացող COP-29 համաժողովի գլխավոր հարցին` կլիմայի փոփոխության խնդիրներին անդրադառնալուց առավել` մեծ տեղ է տալիս Ալիեւի ռեժիմի չարագործություններին, ինչը հայկական կողմին առիթ էր տալիս ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա եւ միաձայն ու միահամուռ պահանջելու հայ ռազմագերիների ազատարձակումը եւ ոչ միայն:

Անցնող 3-4 օրերին ավելի մոտիկից հետեւելով միջազգային մամուլին` փաստական այլ տվյալներ են երեւան գալիս վերոհիշյալ դիտարկումը հաստատող: Ավելին` մամուլի հրապարակումներում քիչ չեն հեգնական արտահայտությունները Ադրբեջանի եւ անձամբ Իլհամ Ալիեւի հասցեին, կամա թե ակամա ընդգծելով համաժողովի անցկացման համար ավելի քան 5 մլրդ. դոլար ծախսող Ալիեւի՝ միջազգային վարկ ապահովելու հավակնության ձախողումը:

Լրագրողների հեգնախառն արտահայտությունները առաջին հերթին վերաբերում են նույնինքն Ալիեւին, որն իր բացման ճառում, հոխորտ, գոռոզ իր կեցվածքը ցուցադրելուց հետո, խոսել է նավթի մասին` այն կոչելով «Աստծու տված պարգեւ», չանդրադառնալով, որ COP համաժողովների նպատակային գաղափարախոսությունը հե՛նց նավթի ու գազի` բնությանն ու շրջակա միջավայրին տված վնասների սահմանափակումն է առաջին հերթին, երկրագնդի նորմայից 2,3 C ավել ջերմացման նվազեցումը:

Եվրոպական` գոնե ինձ հասանելի լրատվամիջոցների մեջ բրիտանական BBC-ն է, իր տարբեր` հեռուստատեսային ու հատկապես համացանցային հարթակներով, որ ամենալայն ծածկույթը ապահովեց Բաքվում ընթացող COP-29 համաժողովին` ուղիղ ռեպորտաժներով եւ, ավելի կարեւորը` վերլուծականներով, որոնք ամփոփվել են հենց այն վերնագրի տակ, որը սույն հոդվածի ենթախորագիրն է` թարգմանաբար:

Ուշագրավ է, որ BBC-ի, The Guardian-ի եւ այլ լրատվամիջոցների թղթակցությունների մեծամասնությունը քննադատական է, երբեմն նույնիսկ` ծաղրական: Բացի Ալիեւի հակաCOP-յան ելույթից, նրանք նույնիսկ ուշադրություն են դարձրել համաժողովի հսկայական համալիրում գործող սննդի կետերում տիրող թանկությանը, իրենց բառով` դրամաշորթությանը: BBC-ի թղթակիցները, օրինակ, գրել են որոշ ապրանքների գները. մի գավաթ «Ամերիկանո» սուրճը արժի 10 դոլար, գրեյպֆրուտի մեկ բաժակը` 11 դոլար, վեգան մսով համբուրգերը` ֆրիով ու կոկա-կոլայով` 23 դոլար: Եվ սա այն պայմաններում, երբ մարդիկ ստիպված են տեղում սնվել, սուրճ ու մրգահյութ ըմպել: Գներ` որոնք հասու չեն հատկապես աֆրիկյան եւ աղքատ այլեւայլ երկրներից եկած հազարավոր մասնակիցների գրպանին:

BBC-ի հիմնական թղթակիցները միջոցառման վայրում եղել են Էսմե Ստալարդը եւ Իլքին Հասանովը, երկուսն էլ բնապաշտպանական հարցերում մասնագիտացած լրագրողներ: Նրանք, որպես ալիեւյան խժդժությունների մասին առաջին վկայություն ներկայացրել են Լոնդոնի LSE համալսարանի պրոֆեսոր, այժմ տնային կալանքի տակ գտնվող, 53-ամյա Գուբադ Իբադօղլուի վկայությունները: Ըստ վերջինիս, որը «կոռուպցիոն մեղքերի» համար 18 ամիս մնացել է ադրբեջանական բանտերում, պաշտոնական Բաքուն ընթացիկ համաժողովն օգտագործում է շրջակա միջավայրի պաշտպանության եւ իշխող վարչակարգի դեմ պայքարի ակտիվիստներին ճնշելու համար: Նա հաստատել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պնդումը, թե կալանավայրերում գտնվող ակտիվիստների թիվը հասնում է 300-ի:
Ադրբեջանի կառավարությունն անշուշտ հերքում է այդ մեղադրանքները եւ պնդում, որ Ադրբեջանը քաղաքական բանտարկյալներ ընդհանրապես չունի:

Այդուհանդերձ, Climate Action Network ցանցը, որը միավորում է շուրջ 2000 բնապահպանական խմբերի, որոնցից ավելի քան 700-ը այս կամ այն կերպ ներկայացված էին COP-29-ին եւ որոնց միայն 3-րդ օրը թույլ տրվեց մասնակցել համաժողովի նիստերին, BBC News-ին հայտնել է, որ պահանջում է վերատեսության ենթարկել 2015 թ.ին Փարիզում ընդունված երկրագնդի տաքացման դեմ պայքարի կանոնադրությունը եւ այսուհետեւ այդ նպատակին նվիրված համաժողովների անցկացումը թույլ չտալ այն երկրներում, ինչպիսին է Ադրբեջանը, որոնք հանածո էներգակիրներ արտահանող են եւ որոնցում բնապահպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանները ենթակա են ճնշումների ու հալածանքների:

Իր հերթին, Amnesty International-ի ներկաացուցիչներից Նատալյա Նոզաձեն հայտնել է, որ նախորդ տարվա նոյեմբերից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Բաքուն է հյուրընկալելու COP-29-ը, «դրամատիկ կերպով» ավելացել են կառավարության օրակարգին համաձայն չեղողների կալանման թվերը, ինչին համաձայն է նաեւ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատության համար» կազմակերպությունը: Կալանավորների թվում է նաեւ Անար Մամմադլին, որ սուտ մեղադրանքով ձերբակալվել է ապրիլ ամսին` Փարիզյան համաձայնագրի ոգուն ու տառին հավատարիմ մնալու պահանջը հետապնդող առանձին կազմակերպություն հիմնելու համար: Այդ համաձայնագրի գլխավոր պահանջը, հիշեցնենք, այն է, որ մասնակից երկրները պետք է ջանան նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը եւ դրա արտանետումը մթնոլորտ: Մինչդեռ, հասկանալի է, Ադրբեջանի նման երկիրը, որի պետական եկամուտների 74 տոկոսից ավելին ստացվում է նավթի ու գազի վաճառքից, անկարելի էր նման կազմակերպությունների գոյությունը: Ուստի…

Ի վերայ այսր ամենայնի, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվում, COP համաժողովի ժամանակ հնչել է Բաքվի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիեւի (Yalcin Rafiev) ցնցիչ, «խաղաղասիրական» հայտարարությունն ուղղված համաշխարհային հանրությանը, թե ընթացիկ` նոյեմբեր ամսին պետք է դադարեցվեն ռազմական բոլոր գործողությունները ողջ աշխարհում, հաստատվի համաշխարհային զինադադար` COP Truce, որն անշուշտ ուղղված չէր կարող լինել խաղաղապա՜շտ Փաշինյանի իշխանությանը, այլ` Իսրայելին, Համասին, Հըզբոլլահին, ոչ էլ` Ռուսաստանին եւ Ուկրաինային: Այլ` հենց այնպես, որպես ՄԱԿ-յան հին, ավանդական, հնացած եւ դժբախտաբար սնամեջ կարգախոս:

Ամփոփելով կարելի է ասել, որ COP-29 համաժողովը չկարողացավ հասնել որեւէ բանի.

– Ո՛չ կլիմայի 2,3 C-ի նվազեցմանը,

– Ո՛չ` հարուստ երկրների կողմից չզարգացած կամ զարգացող երկրներին այլընտրանքային էներգիայի միջոցներ ձեռք բերելու համար տրամադրվելիք գումարների հայթայթմանը, ինչը որոշվել էր նախորդ` 28-րդ (Դուբայ) եւ 27-րդ (Եգիպտոս) համաժողովներում: Մինչդեռ չզարգացած երկրների էներգետիկ նվազագույն կարիքները հոգալու համար այժմ պահանջվում է 1 տրիլիոն դոլար, որը չգոյացավ 29-րդ համաժողովում՝ պատճառաբանելով, որ առանց Մ. Նահանգների մասնակցության անհնար է այդպիսի գումար հավաքել, իսկ Մ. Նահանգները պատրաստվում է այս եւ առաջիկա տարիներին այլընտրանքային էներգիայի միջոցներով ապահովել սեփական ողջ տարածքը:

Հետեւաբար, ինչպես եզրակացնում են մասնագետները, COP-29 համաժողովը եղավ կատարյալ ձախողություն, գլոբալ զարգացման խոչընդոտները գրեթե ամբողջությամբ մնացին չհաղթահարված՝ խորացնելով անջրպետը հարուստ եւ աղքատ երկրների միջեւ, հետեւաբար նաեւ՝ հակամարտությունների հետագա սրումը դարձնելով անխուսափելի:

Ինչ վերաբերում է համաժողովի հյուրընկալ երկրին՝ Ադրբեջանին, որը մինչ այդ հոխորտում էր իր ունեցած-չունեցած վարկով ու հեղինակությամբ, ջրի երես ելան նրա խորքային սնանկության բոլոր տարրերը, ընդհուպ՝ ալիեւյան ռեժիմի զավթողական, հակամարդկային, հակաիրավական, հաքաղաքակրթական էությունը:

Ափսոս, որ Հայկական պետությունը, նիկոլյան անգրագետ եւ անհեռատես ռեժիմի մեղքով, չկարողացավ ըմբռնել մեզ համար ստեղծվելիք նպաստավոր այս պահը, օգտվել հակառակորդի միջազգային վարկաբեկման ալիքից եւ COP-29 գեթ միջնորդական ձեւով համաժողովի օրակարգի նյութ դարձնել հայ ռազմագերիների, քաղաքական բոլո՛ր բանտարկյալների ազատարձակման պահանջը, դատապարտել Արցախի բռնազավթման, 130 հազար արցախցիների բռնագաղթի ենթարկելու, հնչեցնել նրանց հայրենի տուն վերադառնալու իրավունքը:

Կորցված իսկակա՛ն կապիտալ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առողջություն Աննալենա Բերբոքին

Հաջորդ գրառումը

Օվերտոնի բաց պատուհանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Օվերտոնի բաց պատուհանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար...

ԿարդալDetails

Որ տգետ ես՝ փաստ է, բայց, որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական