Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգրագետը

20/11/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավ ավտոբուսներով երթևեկելու համար պետք է շատ վճարել, ուղեվարձի թանկացումը բարեփոխում էհամարվում

Այս դարակազմիկ տխմարության հեղինակը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։

 Սույն անձը անկասկած կիլոմետրով հեռու է քաղաքատնտեսությունից, տնտեսության պլանավորումից, տնտեսագիտությունից,  նաև առողջ տրամաբանությունից։

Այս ամենը մեզ պարտադրեց, որպեսզի  սկսենք հետազոտել տվյալ անձի աշխատանքային, մասնագիտական գործունեությունը և փորձենք ըմբռնել վերջապես, թե ով է նա և ինչ գործ ունի մայրաքաղաքի կառավարման մեջ։

Պարզվեց, որ 1998 թվականին ծնված այս հայ քաղաքական գործիչն իր կյանքում ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատել, մարդը մի տարի ինչ-որ մեկի օգնական է եղել և վերջ։ Փաստացի տրանսպորտում, տնտեսության մեջ ոչ մի օր չաշխատած անձը դատողություններ է անում, որոնք ոչ միայն ծիծաղելի են, այլև հույժ վտանգավոր։

Քանի դեռ նա Whatsapp հավելվածով ազատման հաղորդագրություն չի ստացել, նրան հրավիրում եմ անվճար դասի, որտեղ հիմնական նյութը ամորտիզացիա կամ մաշվածքի փոխանցում առարկան է։

Մի ամբողջ խմբակցություն ղեկավարող այս լուսապայծառ անհատը չգիտի, որ ամորտիզացիան (մաշվածքամարում), հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումն է ստացվող արդյունքին։

 Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։

Եվ վերջապես, հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց` գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։

Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։

Նախնական գիտելիքների տրամադրման ավարտին սույն կիսագրագետին կբացատրենք նաև, որ բերված նոր ավտոբուսների համար ամորտիզացիոն մասհանումները արդեն իսկ ներառված են ուղեվարձի գնի ինքնարժեքի մեջ։ Այդպիսով նոր կամ հին լինելը չի կարող գնի բարձրացման պատճառ հանդիսանալ։

Սույն երիտասարդին, որը կարծես տրամաբանությանհետ  խնդիրներ էլ ունի, տանք մի հարց ևս. եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք:

Հարգելի քաղաքացիներ, սա և իր խմբակցությունը վարում են հակաժողովրդական քաղաքականություն։ Սրանց  ապիկար աշխատանքի հետևանքը կլինի քաղաքային տրանսպորտի բոյկոտը եվ քաղաքային տնտեսության ոչնչացումը։

Ո՛չ 300 դրամանոց թալանին։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում

Հաջորդ գրառումը

Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական