Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնանկություններն օգտագործվում են որպես PR ակցիա. դրանք նախընտրական արշավի մի մասն են, որը Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է. քաղաքագետ

18/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկնարկած հրաժարականներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ. օբյեկտիվ պատճառները մի շարք գերատեսչությունների ոչ բավարար աշխատանքն են, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

«Բերեմ մեկ վառ օրինակ՝ Նոր Հաճնի կամուրջը։ Այն պետք է շահագործվեր դեռ հոկտեմբերին՝ չշահագործվեց։ Պետք է շահագործվեր նոյեմբերին, սակայն առայժմ չի շահագործվել, և Տարածքային կառավարման նախարարությունը որևէ ժամկետ չի էլ հայտարարում։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև բավականին մեծ թվով բնակավայրեր մնացել են շրջանցող ճանապարհի հույսին։

Այո՛, կարող են ասել, որ կամուրջը վատ վիճակում է, երկար ժամանակ չի վերանորոգվել, բայց եթե սկսում ես կամուրջ վերանորոգել, և գլխավոր ճանապարհը փակվում է, տրամաբանական է, որ մինչ այդ շրջանցող ճանապարհը պետք է վերանորոգեիր՝ դրանով անխափան երթևեկություն ապահովելու համար։ Իսկ շրջանցող ճանապարհը քարուքանդ վիճակում է, ես անձամբ տեսել եմ դա։

Այսինքն՝ չկա պլանավորում, չկա ռազմավարություն։ Ո՞ւմ մեղավորությունն է սա. Տարածքային կառավարման նախարարության և անձամբ նախարարի, որն սկսել է մի գործընթաց՝ չապահովելով այլընտրանք»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։

Ըստ քաղաքագետի՝ այսպիսի բացերը բազմաթիվ են, և Նիկոլ Փաշինյանն անձամբ չի կարող բոլոր հարցերով միայնակ զբաղվել։

«Ինչպես արդեն նշեցի, օբյեկտիվ պատճառներ կան, որ այդ մարդկանց ուղարկել են տուն։ Բայց խոսենք նաև սուբյեկտիվ պատճառներից։ Պարզ է և հասկանալի, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվում է որպես PR ակցիա։ Նա այսկերպ ի՞նչ է ուզում ասել. ուզում է ասել՝ եթե դուք չեք կարողանում աշխատել, ամեն մեկդ ձեր գործն անել, ստիպված եմ անձամբ դրանով զբաղվել, ստիպված եմ ձեզ տուն ուղարկել և փորձել առկա խնդիրները լուծել միանձնյա։

Հնարավո՞ր է դա. իհարկե հնարավոր չէ։ Արդյոք սա քաղաքական պոպուլիզմ է. իհարկե քաղաքական պոպուլիզմ է։ Այսինքն՝ սա նախընտրական արշավի մի մասն է, որը Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով արդարադատության ոլորտի պատասխանատուների հրաժարականներին՝ քաղաքագետը նկատեց՝ 2018 թվականից առաջ և հիմա էլ ոլորտը գտնվում է խայտառակ վիճակում, մարդիկ շարունակում են կարոտ մնալ արդարադատությանը։

«Մեր դատարանները երկրում արդարադատություն չեն ապահովում։ Ո՞ւմ մեղավորությունն է սա. միգուցե մասամբ ԲԴԽ նախագահի։ Արդյոք ամբողջ մեղավորությունը միայն Կարեն Անդրեասյանի վրա է. միանշանակ ոչ։ Արդյոք այստեղ չկա Նիկոլ Փաշինյանի անձնական մեղավորությունը. միանշանակ այո»,- նշեց քաղաքագետը։

Դավիթ Ստեփանյանը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ հեռացածների փոխարեն այլ մարդիկ են գալու, սակայն դրանից ոչինչ չի փոխվելու։

«Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում էր արդարադատության խնդիրները լուծել, հենց հեղափոխությունից հետո պետք է սահմանադրական հանրաքվե աներ, լյուստրացիա հայտարար, բոլոր դատավորներին անխտիր ենթարկեր լյուստրացիայի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ քաղաքագետն անդրադարձավ նաև այպես կոչված կադրային սովին՝ շեշտելով, որ իսկական կադրային սովը կառավարությունում և ՔՊ-ում է, մինչդեռ երկրում կադրերի սով չկա. պետք է ընդամենը փնտրել լավ մասնագետների ոչ թե յուրայինների մեջ, այլ ուրիշ տեղերում՝ անկախ այդ մարդկանց կուսակցական պատկանելությունից։

«Տրանսպորտային ռեֆորմը, որ Ավինյանը տապալում է, չե՞ն կարողանում մի հոգի մարդ բերել արտերկրից՝ նույն Մոսկվայից, որտեղ տրանսպորտը փայլուն է աշխատում, այդ մարդն այդ մոդելը ներդնի»,- հարց հնչեցրեց Դավիթ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հրաժարականի դիմում են ներկայացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Նրանց թվում են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ

Հաջորդ գրառումը

Սկանդալ. Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սկանդալ. Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական