Բաքվում է հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։ Նա մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերում հրապարակված կադրերի՝ ադրբեջանցիները կատաղի բղավոցներով բողոքի ցույց են կազմակերպել Փալոնի դեմ՝ բողոքելով «քաղաքական գործչի հայանպաստ դիրքորոշման և լոբբիստական գործունեության դեմ»։