Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈԼԻՎՈՒԴԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՎ

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այն, ինչ երկու օր առաջ հայտնվեց Սյունիքի մարզպետարանի կայքում, ցնցեց հայ հասարակությանը: Հատկապես այն փաստը, որ իրավապահ մարմիններն այնքան խղճուկ էին, որ դիմել էին Սյունիքի մարզպետարանին, որպեսզի նա ներկայացներ, թե ինչ է կատարվել հունիսի 1-ի գիշերը: Դա օրենքի խախտում է, որովհետեւ նախաքննության փուլում որեւէ նյութ չի հրապարակվում: Եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչները առգրավել են տեսաձայնագրող բոլոր սարքերը, որտեղի՞ց դրանք հայտնվեցին մարզպետարանի աշխատակազմի մոտ: Սակայն երբ տեսնում ես, որ զինդադատախազը հանցագործ մարզպետի փաստաբանն է դարձել, ապա ենթադրելի է, որ մնացած համակարգերում էլ նույն փնթի ու թայֆայական մտածելակերպը պետք է լինի:

Բացի հայ հասարակությունիցՙ ցնցված են նաեւ միջազգային կինոարտադրող ընկերությունները: Հատկապես էքշըն ժանրի սիրահարներին ուղղակի ցնցել է Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների հետեւյալ նկարագրությունը.

«Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանն ու անմիջապես կրակ բացում: Հավաքվածները դեսուդեն են փախչում: Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից, փորձում խլել կամ խանգարել կրակելուն: Երեք կրակոց հաջողվում է փոխել: Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել: Նրան է մոտենում Ավետիքն ու փորձում կանգնեցնել եղբորը: Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա: Քիչ անց վեր է կենում Ավետիքը, քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է: Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանը եւ Ավետիքի զենքը խլում: Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում: Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են. կրակողները չեն երեւմ տեսապատկերում: Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին: Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած: Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է: Նա մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում:

Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է: Նա մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում է Արտակինՙ բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիքը»: Հոլիվուդում խոստովանել են, որ վաղուց նման բարձր եւ վառ երեւակայությամբ սցենար չէին կարդացել-գրել:

Սյունեցիների մտքի վառ երեւակայություն ու էքշըն ժանրում նրանց պրոֆեսիոնալ պատկերացումները հատկապես գրավել են Paramount Pictures-ի տնօրենությանը: «Ազգ»-ի հումորի եւ սարկազմի բաժնի հավաստի աղբյուրների հաղորդմամբՙ Paramount Pictures-ում համոզված են, որ հատկապես վերոնշյալ էպիզոդի էկրանավորումը նոր կերպարով կներկայացնի հայ կնոջը: Մասնավորապես, թե ինչպես է կինը փորձում փրկել մինչեւ ականջները կեղտի ու հանցագործության մեջ թաթախված ամուսնուն ու որդուն, որդու եւ թիկնապահների ներկայությամբ վազում ու սկսում կռվել երկու տղամարդու դեմ:

«21 Century Fox»-ից տեղեկացանք, որ իրենց ընդհանուր առմամբ հետաքրքրել են Սյունիքի մարզպետի կերպարն ու վերջին օրերի իր «քաջագործություններն» ու հրաժարականը: Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ավանդույթը, «21 Century Fox»-ը նոր թրիլլեր կնկարահանի «Լիսկայի վերադարձը կամ I will be back» վերնագրով: Այս ֆիլմի ռեժիսորները ոգեշնչվել են նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հատկապես վերջին 3 տարվա կենսագրությունից: Ֆիլմն ավարտվում է նրանով, որ հրաժարական ներկայացրած մարզպետը, ով քրեական անցյալ ունի, կարողանում է իր գործերն այնպես դասավորել, որ առաջադրվում է նախագահի թեկնածու եւ լավ շանսեր ունի հաղթելու:

«Universal» ընկերությունն էլ միլիոնավոր դոլարներ է առաջարկել, որպեսզի մարզպետարանի աշխատակիցների ներկայացրած ամբողջական սցենարը վերցնի: Մարզպետարանում մտավախություն են հայտնել, չէ՞ որ սկզբնական գաղափարն այնքան էլ իրենցը չէր, այլ կերպ ասած, իրենց էդ փառքի ճանապարհին կանգնեցրել է, ոչ ավել, ոչ պակաս, զինվորական դատախազը, հետեւաբար նա էլ պետք է մեկնի Հոլիվուդ: Սակայն զինդատախազը, ով արդեն իր բաժին սեւ գործն արել էր, ներկայացել էր որպես փաստաբան ու նաեւ նշմար տվել, որ Լիսկայենք հայտարարեն, որ մարդասպանությունը ինքնապաշտպանություն է, հասկացել է արդեն, որ իրավիճակը սահմաններից դուրս է գալիս. մասնավորապես, նա չէր ենթադրում, որ Սյունիքի մարզպետարանում նման վառ երեւակայությամբ մարդիկ են աշխատում եւ կկարողանան նման մեծ աղմուկ հանել: Արդեն վրա հասած խայտառակությունից խուսափելու համար զինդատախազը հայտարարել է, որ չի ցանկանում հոլիվուդյան վեստեռն ֆիլմերի սցենարիստ լինել, եւ մտահոգիչ է համարել:

Զինդատախազը դեռ շարունակում է պաշտոնավարել, մարզպետըՙ ոչ… մարզպետարանի աշխատակազմն էլ խուճապի մեջ է. նրանք չէին ենթադրում, որ իրենց նման փառք ու ճանաչում վրա կհասնի ու հիմա չգիտեն ինչ անեն. ոչ զինդատախազն է մի բան ասում, ոչ էլ մարզպետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴՆ ՈՒ ԾԱՌԸ

Հաջորդ գրառումը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական