Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԲԱՄԱՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԼՐՏԵՍՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Պեկինը պաշտոնապես բացատրություն պահանջեց Վաշինգտոնից

Նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԳ) պաշտպանությամբ, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: Նրա խոսքերով, ԱԱԳ համացանցային եւ հեռախոսային լրտեսման ծրագրերը չեն հակասում սահմանադրությանը:

PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, թե ԱԱԳ գործունեությունը «թափանցիկ» է, իսկ օտարերկրյա հատուկ ծառայությունների վերահսկման դաշնային օրենքին համապատասխան ստեղծված մասնագիտացված դատարանը ապահովում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ զսպման ու հակակշիռների համակարգի պահպանումը: Դռնփակ գործող հենց այդ դատարանն էր թույլատրել ԱԱԳ սկանդալային ծրագրերի կիրառությունը:

Հարցազրույցի ժամանակ Օբաման խոստովանել է, որ լրտեսումը միշտ չէ, որ արդարացված է: Մասնավորապես ԱԱԳ ծրագրերն անհրաժեշտ չէին 2009-ին պակիստանցի Նաջիբուլլահ Ջազիի մերկացման ժամանակ, որը նախապատրաստում էր ահաբեկչություններ Նյու Յորքի մետրոյում:

Ավելի վաղ հենց Ջազիի դեպքն էր մատնանշել ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը օրերս լրատվամիջոցներում բացահայտել էր այդ հատուկ ծառայությունների համացանցային լրտեսման եւ հեռախոսազրույցների գաղտնալսման ծրագրերը:

ԱՄՆ իշխանությունները գաղտնի տեղեկությունների հրապարակման մեղադրանքով քրեական գործ են հարուցել ներկայումս Հոնկոնգում գտնվող Սնոուդենի դեմ: Ի դեպ, հունիսի 17-ին համացանցային կոնֆերանսի ընթացքում «Գարդիան» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս Սնոուդենն ասել է, որ այսուհետեւ նույնիսկ իր լռությունը չի կանխի ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության նորանոր մերկացումները: «Հիմա կարող եմ միայն ասել, որ ԱՄՆ կառավարությանը չի հաջողվի ինձ բանտարկելու կամ սպանելու միջոցով թաքցնել այդ ամենը: Ճշմարտությունը կբացահայտվի, եւ դա անհնար է կանգնեցնել», հայտարարել է Սնոուդենը: Ըստ որում, նա վճռականորեն մերժել է այն ենթադրությունը, թե ինքը կհամագործակցի ՉԺՀ հետախուզության հետ: ԱՄՆ-ից իր փախուստը նա բացատրել է այն փաստով, որ ինքը չի հավատում արդար դատավարությանը:

«Ֆիգարո» թերթի կայքէջը հունիսի 18-ին հաղորդեց, որ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո առաջին անգամ Չինաստանը սկսել է ԱՄՆ-ից հաշիվ պահանջել վերջինիս կիբեռնետիկական լրտեսության փորձերի համար: ՉԺՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը «պարտավոր է հաշվի առնել միջազգային ընկերակցության հարցումները եւ անհրաժեշտ բացատրությունը տալ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱԿԱԴՐՈՒՄ ԵՆ «ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական