Միջուկային զենքի օգտագործումը վերջին միջոցն է երկրի անվտանգությունն ապահովելու համար. Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զսպման ուժերի վարժանքների ժամանակ։
Նրա խոսքով՝ ռազմավարական միջուկային զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում կանցկացվեն հրթիռների արձակման վարժանքներ։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարելագործել իր ռազմավարական զսպման ուժերը, ինչի համար երկիրը ունի ռեսուրսներ։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ։