Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-նշեց վերջինս՝ հավելելով, որ տարածաշրջանում շատ գործընթացներ կարող են նպաստել։
Իսկ թե ինչու չի իրագործվում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացվի, Ռուբինյանը պատասխանեց.
«Այո՛, այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ, և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է, և սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարբերություններ»։
Հարցին՝ինչո՞ւ թուրքական կողմը պատասխան քայլ չի կատարում, Ռուբինյանը նշեց, որ. չի կարող ասել։
«Մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել այմանավորվածություներ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը, որից հետո միայն կիրականացնի պայմանավորվածությունները, Ռուբինյանն արձագանքեց, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ իր վերջին հանդիպմանը իրենք պայմանավորվել են, որ գործընթացը շարունակում են առանց նախապայմանների։