Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ և օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության հետագա զարգացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքերով, Սիրիան և Լիբիան ռուս և թուրք դիվանագետների, ռազմական ու հատուկ ծառայությունների այդպիսի համագործակցության վառ օրինակներ են:
«Մենք երբեք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի լուծման ուժային ձևին, մենք ձգտում ենք ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», ասել է Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: