Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետև դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին. Խաչիկ Մանուկյան

09/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների, և հիմա ժամանակն է, որ այդ հայտարարություններն իրավական դաշտ փոխանցվեն: Այս մասին, այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախյան երրորդ պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

«Նախ, որպեսզի այդ հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, իրավական հիմք ունենան, և մենք հասկանանք՝ ընթացք տալի՞ս են այդ հանցանքներին: Մենք այդ հանցանքների գնահատականը պետք է կարողանանք ստանալ նաև մեր ժողովրդի պահանջով:

Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետև դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին, այսինքն՝ նա կատարում է վարչապետի հրահանգները: Այսինքն՝ իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ:

Հիմա մարդը ափը բաց է թողել, հեծանիվ քշելով է զբաղված։ Ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում: Դրանով նա ասում է՝ ես իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձևին»,- ասաց Խաչիկ Մանուկյանը:

Նա միաժամանակ շեշտեց՝ եթե նույնիսկ հիմա դատախազությունն ընթացք չտա իրենց դիմումներին, իրենք պարտավոր են իրավական դաշտ փոխանցել իրենց հայտարարությունները. «Ես գիտեմ, որ դարակազմիկ հանցագործների հետ գործ ունեմ, ես գիտեմ, որ իրավական գնահատականը լինելու է, լինելու է նաև քաղաքական գնահատական իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ վստահորեն կասեմ, որ այո, արդարադատությունը հաղթելու է»:

Խաչիկ Մանուկյանն անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

«Ինձ համար իր հայտարարությունները որևէ նշանակություն չունեն, ես նրան համարում եմ ժամկետանց քաղաքական գործիչ: Այն, որ պատերազմ եղավ իրենց երկու եղբայր պետությունների միջև, ես սա համարում եմ նաև իրենց դիվանագիտական պարտությունը: Նրա ասածն ինձ համար որևէ հիմք չէ»:

Հիշեցնենք, որ Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։

«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել է Լավրովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳՆ. Սիոնիստները փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա. Pars Today

Հաջորդ գրառումը

Այս բոլոր գործերը կազմելու են հատորներ, որոնցով երկար ժամանակ ազատազրկված լինելու Փաշինյանը և իր խմբակը. Հայկ Մամիջանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. հnսպիտալացվել է 11 տnւժած. ԱՆ

11/06/2025
Իրավունք

Ռուբեն Վարդանյանի՝ մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության համապատասխանությունը ստուգելու միջնորդությունը մերժվել է

10/06/2025
Հաջորդ գրառումը

Այս բոլոր գործերը կազմելու են հատորներ, որոնցով երկար ժամանակ ազատազրկված լինելու Փաշինյանը և իր խմբակը. Հայկ Մամիջանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական