Օրերի հետ
Թուրքերը մի ասույթ ունեն անկրթության եւ անքաղաքավարության մասին, երեւութապես քրդերի, խորքային իմաստով՝ բոլոր անկիրթների վերաբերյալ։ «Քյուրդ եր՝ չարուխունա բաքար», հայերեն՝ քուրդը ուտում՝ չարոխին (հողաթափին) է նայում։ Ավելի պարզ՝ ճաշի հրավիրված քուրդը ուտում-կշտանում ու նայում է ոտնամանին, որպեսզի րոպե առաջ հեռանա հյուրընկալի տնից։
Նույն ասույթը շատ համապատասխան էր Ս. Էջմիածնում այօսր Նիկոլ Փաշինյանին ու նրա ցեղախմբի արածին. եկան գրավեցին Մայր տաճարը,- այնպես՝ ինչպես ոչ ոք չէր համարձակվել անել 1710-ամյա սրբավայրի դեմ,- ու երբ ժամանակը եկավ խաչահամբույրի ներկայանալու եւ, միգուցե, արարողությունից հետո թափորով ուղեկցելու Վեհափառ Հայրապետին ու որոշ ներկայացուցիչներով ներկայանալու Վեհարան՝ աջահամբույրի եւ մտերմիկ խոսակցության, խոսքները մեկ արած՝ կորան տեսադաշտից, Նիկոլը՝ ըստ իր ընկալյալ սովորության հետնամասը քորելով, տիկինը՝ վավաշոտ շեղ հայացքը աջ ու ձախ պտտեցնելով, ցեղախմբի մյուս անդամները, ներառյալ՝ յանըմ թե հանրապետության նախագահ Վահագնը ու նախարար-մախարարները, թքազգի եւ այլազգի պաշտոնյաները հեռացան ասպարեզից՝ ճակատամարտը հաղթած զինվորի նման, իրենց հետ տանելով հարյուրավոր թիկնապահներին, ոստիկանական ամբոխին։
Երեկ գիշեր իմ հրապարակած «Ապաշխարության իրավունք ունեն բոլորը, ներառյալ՝ դավաճանները» վերնագրով հոդվածում հույս էի հայտնում, համենայնդեպս, որ գործող վարչապետն ու վարչախումբը կարող են, հրաշիւք իմն, Միածնաէջ տաճարի կամարների տակ, Սրբալույս մյուռոնի զորությամբ դարձի կգան, կապաշխարեն իրենց գործած հանցանքների համար, կհրաժարվեն հակադրության եւ ատելության մոլուցքից, մեր երկիրն ու պետությունը կվերադարձնեն արժանապատիվ խաղաղության հուն։
Միամիտի հույսեր։ Այսօր նրանք փաստեցին, որ անընդունակ են որեւէ դրական քայլի, շարունակելու են «մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ», ինչը նշանակում է,- Վեհափառ Հայրապետի խոսքերով,- «մարտնչել հայոց ինքնության եւ գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականության»։
Իշխող ցեղախումբը զոռով-զորքով գրավեց Մայր տաճարը որպես ուժի ցուցադրություն եւ անզորության որպես ապացույց լքեց այն, ճաշից հետո սեղանը լքող քրդի նման, անկիրթ, անդաստիարակ, անշնորհակալ։
Ժամանակն է փարիսեցիների ու մաքսավորների նման նրանց հեռացնել Տիրոջ տաճարից։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ