Ադրբեջանը Հայաստանի տարածքում գտնվող ստորաբաժանումները կդիտարկի որպես «օրինական ռազմական թիրախ, եթե նրանք կրակ բացեն ադրբեջանցի զինվորականների» վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանական բանակը չունի որևէ ռազմական թիրախ Հայաստանում, բայց հակառակորդի ստորաբաժանումները, որոնք այդ երկրի տարածքից կրակ կբացեն Ադրբեջանի վրա, դառնում են օրինական ռազմական թիրախ», ՏԱՍՍ-ը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովին: