Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրա կոչվում է «Ալթայ», նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը

01/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այս հոդվածը գրել էր դեռ այս տարվա հուլիսի 3-ին http://politeconomy.org կայքում։

Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում հայտնվեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր հարձակվելու համար Հունաստանի և Հայաստանի վրա: Ընդորում, Հունաստանի վրա հարձակման ծրագիրը փաստաթղթավորված է եղել 2014 թվականին, իսկ Հայաստանի հարձակման վրա ծրագիրը պատրաստ էր դեռ… 2000 թվականին:

Հունաստանի վրա հարձակման ծրագրի անվանումն էր` «TSK Çakabey Harekât Planlama Direktifi», որը փաստագրված էր 2014-ի հունիսի 13-ի դրությամբ և այն պիտի իրականացվեր Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այս ծրագիրը թուրք զինվորականների շրջանում հայտնի էր «Չակա-Բեյ» անվամբ: Հիշեցնենք, որ Չակա-Բեյը այն անվանի սելջուկ զինվորական առաջնորդներից էր, ով դեռ Բյուզանդիայի ժամանակներում հարձակվել էր Լեսբոս, Սամոս, Խիոս և Ռոդոս կղզիների վրա, սակայն ջախջախիչ պարտություն էր կրել բյուզանդական զորքերի կողմից: Անկախ ամեն ինչից, սելջուկ Չակա-Բեյի անունը մինչ այսօր հարգանքով է հիշվում Օսմանյան կայսրության պատմության էջերում, և այդ իսկ պատճառով այս հատուկ օպերացիան, որը պիտի իրականացվեր թուրքական զինված ուժերի կողմից, այդ անվանն էր արժանացել:

Հայաստանի վրա հարձակման ծրագիրը մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, որը կոչվում էր`«TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական և հեռահար նպատակը:

Պետք է նշել, որ սույն, փաստացի, սենսացիոն նյութերը պատահական են հրապարակվել:

Թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի տեղեկությունների համաձայն, երբ քննվում էր 2016 թվականի զինվորական հեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն հայտնաբերել և անփութության պատճառով մոռացել է հեռացնել մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակվեց երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ձևով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպեսզի ավելի լուրջ գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավոր լինի կանխել:

Թեև այլ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել այս փաստաթղթերի հետ միասին, այնուամենայնիվ, Անկարայի դատախազության անոնիմ աղբյուրների համաձայն՝ թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի վրա հարձակման ծրագրերն ունեցել են նաև լրացուցիչ գաղտնի հավելվածներ:

Այսպես, օրինակ, պարզ է դարձել, որ Հունաստանի վրա հարձակման նպատակն եղել է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարավոր կլիներ ձևավորել էթնիկական զտումներ և թուրք փոքրամասնություններին դարձնել մեծամասնություն՝ փոփոխելով կղզիների էթնիկական հարաբերակցությունը: Այսինքն, իրականացնել այն, ինչ եղավ Կիպրոսի թուրքական մասի հետ, որտեղից արտահանվեց հույն և հայ բնակչությունը և այս կղզու 40 տոկոսը մինչ այսօր գտնվում է թուրքական օկուպացիայի տակ:

Այս փաստաթղթից երևում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այս ծրագիրը կազմել է գաղտնի, որի մասին տեղյակ չի եղել նույնիսկ նախագահ Էրդողանը: Ավելին, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջող անցներ, ապա թուրք զինվորականները կարող էին փորձել իրականացնել իրենց այս ծրագրերը թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի հատվածին, ապա այստեղից պարզ երևում է, որ Թուրքիան 1998 և 1999 թվականներին մեծ հույսեր ուներ, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ի առթիվ կսկսվեր քաղաքացիական պատերազմ, սակայն այս հույսերը չարդարանալուց հետո որոշվեց իրականացնել այսպես կոչված «պլան Բ-ն», այսինքն՝ կյանքի կոչել «Ալթայ» ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝

  • Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:
  • Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել:

Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

  • Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահի Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրվակով:

Մանրամասն ուսումնասիրելով սույն փաստաթուղթը՝ ապշել կարելի է, թե ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ, հատկապես՝ հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով:

Փաստացի հոկտեմբերի 27-ի միջոցով Հայաստանը ցնցումների մեջ գցել չհաջողվելուց հետո, նրանք հիբրիդային պատերազմի բոլոր գործիքներն օգտագործելով հասցրեցին 2008-ի մարտի մեկի դեպքերին: Որից հետո, ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտում փորձում էին պարտադրել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարին համակերպվել մտքի հետ, թե առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու:

Եվ դա այն դեպքում, երբ մինչև 2008-ի մարտյան դեպքերը, գաղտնի ընթացող բանակցային գործընթացներում թուրքական կողմն իր նախնական համաձայնությունն արդեն տվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ուղիղ կապված չէր լինելու ղարաբաղյան խնդրում առաջխաղացման գրանցման հետ:

Իսկ 2008-ից հետո, արդեն «կաղ բադ» դարձած հայաստանյան իշխանության պայմաններում, թուրքական կողմին հաջողվեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացվում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականության դեմ:

Այլ խնդիր է, որ հայաստանյան իշխանություններն այս պատերազմում իրենց, մեղմ ասած, լավ չդրսևորեցին և որի արդյունքում այսօր ունենք այն իրավիճակը, որ այսօրվա հայաստանյան քաղաքական օրակարգի թելադրող ուժեղ դիրքերում է նաև Թուրքիան:

Նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:

Երվանդ Բոզոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Գորշ գայլեր” ահաբեկչական խմբավորումը սելֆիներ է անում առաջնագծում

Հաջորդ գրառումը

Թուրքական սփյուռքն աշխարհում․ Ռուսաստանը 17-րդ տեղում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքական սփյուռքն աշխարհում․ Ռուսաստանը 17-րդ տեղում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել,...

ԿարդալDetails

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական