ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը։
Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:
Նա դրական քայլ է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ոլորտում ձեռքբերումները, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին համապատասխան կարգով պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։