Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո փրկարարները փլատակներից դուրս են բերել 100 մարդու:
«Բնական աղետի տարածքում աշխատում է շուրջ հինգ հազար փրկարար, ավերվել է 17 շենք, դրանցից ութում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Երկրաշարժից հետո մեր 100 քաղաքացիներ փրկվել են փլատակներից», հայտարարել է երկրի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Բացի դրանից, երկրաշարժից հետո գրանցվել է 5,0 բալ ուժգնությամբ հետցնցում, տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների և բնական աղետների թուրքական գործակալությունը: