Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ԹԵԵՎ ԱԼԻԵՎԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

11/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, որոնց մասնակցության հայտեր արդեն իսկ ներկայացված են, չնայած որպես հիմնական թեկնածուի ներկայիս նախագահ Ալիեւից բացիՙ որեւէ անձի անուն չի նշվում: Ամեն դեպքում, Ալիեւին են թերեւս հաղթող տեսնում նաեւ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ, քանի որ որոշ ծրագրերի իրականացումը ներկայումս Ալիեւի մասնակցությամբ ծրագրելը հենց դա է նշանակում:

Խոսքը, տվյալ դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն է վերաբերում, որպիսին կարծես թե կազմակերպվում է, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանում ընտրությունների ողջ տարին համարվեց «ոչ բարենպաստ» բանակցային գործընթացի շարունակականություն ապահովելու աշխատանքների համար: Բայց ստացվում է, որ Ադրբեջանում, դրսում էլ գիտեն, որ բան չի փոխվելու. բավականին կանխատեսելի երկիր է, Հայաստանին ոչ նման…

Ինչեւէ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը երեկ, ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է, որ հունիսի վերջին հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` «քննարկելու Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր»:

Մամեդյարովը նաեւ տեղեկացրել է, թե Վաշինգտոնից վերադարձին (նախորդ շաբաթ Վաշինգտոն ինչպես Մամեդյարովի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի այցերին «Ազգն» անդրադարձել է` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հադիպումներից առաջ արված հայտարարությունների համատեքստում) Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու քննարկել «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման օրակարգն ու ժամկետները»:

«Նախագահների հանդիպման նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկումն է: Ես սպասում եմ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի բազմակողմանի քննարկենք նախագահների հանդիպման նախապատրաստման հարցերը», ասել է Մամեդյարովը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

«ՇՈՒՇԻ» ՀԱՄՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ՇՈՒՇԻ» ՀԱՄՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական