Բժիշկ Հրայր Քոչարյանի խորհուրդները.
Առողջ սննդակարգի մի քանի կարևոր սկզբունքների հետևելով հնարավոր է կանխել շատ հիվանդություններ:
Շատ հեղինակներ հստակ նշում են, որ կանխարգելիչ բժշկության ամենակարևոր մասը սննդակարգի փոփոխությունն է, որի մեջ կան մի քանի առավել կարևոր սկզբունքներ:
Հաջորդ կարևոր սկզբունքը սննդակարգում՝ սահմանափակել օրգանիզմի ներքին pH-ը դեպի հարաբերական թթվային կողմ տանող սննդի/հյութերի օգտագործումը՝
սպիտակ հաց, կաթ, միս և մսամթերք, շաքար պարունակող սնունդ, սուրճ, ձու, գազավորված ըմպելիքներ, սպիրտային խմիչքներ և այլն:
pH-ի թթվային կողմ շեղվելու հետ կապված զգալի թուլանում է իմունիտետը, ակտիվանում են խրոնիկ ինֆեկցիաները, խթանվում է բորբոքային պրոցեսների առաջացումը՝ հոդային, մկանային և այլն, մեծանում է ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը…
Սննդակարգի մեջ ավելացրեք միրգ-բանջարեղենը, հատապտուղները, ընկուզեղենը, ձավարեղենը, սպիտակ հացը փոխարինեք 1-ին կարգի ալյուրով պատրաստված հացով, ռաֆինացված ձեթը փոխարինեք չռաֆինացվածով, բացառեք մարգարինով կամ սփրեդով պատրաստված սննդի օգտագործումը:
Մի քանի կարևոր սկզբունքների հետևելով կարելի է կանխել զգալի քանակով հիվանդությունների առաջացումը:
Եղեք առողջ: