Ամբողջ կառավարության կազմում (այդ թվում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը) ոչ ոք ռիսկ չի անում ծպտուն հանել, հակադարձել։
Կառավարության գլուխն ասում է՝ դպրոցը ոչ տնտեսվարի, ոչ մաքրուհու, ոչ ՈՒՍՈՒՑՉԻ համար չի կարող աշխատատեղ լինել, դպրոցն աշակերտի համար է։
Ուսուցիչներն էլ, ինչպես միշտ, լուռ են։ Հայաստանի բուհերը տարեկան հազարավոր մանկավարժ-շրջանավարտներ են տալիս, որ նրանք ի՞նչ անեն, եթե «դպրոցը նրանց համար չի կարող աշխատատեղ լինել»։
Ատեստավորում կոչվածն ինչի՞ համար է, որ առավոտից երեկո գլուխ եք գովում, թե ուսուցչի աշխատավարձը մի քանի անգամ բարձրացել է։ Եթե դպրոցն ուսուցչի համար աշխատատեղ չի կարող լինել, ինչո՞ւ եք ուսուցչին աշխատավարձ տալիս ու ատեստացիա անց կացնում։
Այս ամենը հանգեցնելու է նրան, որ դպրոցներում «աշխատելը» դառնա հասարակական հիմունքներով բարի կամքի դրսևորման ծառայություն՝ առանց վարձատրության։
Դեռ 2 տարի առաջ է Փաշինյանն ասել՝ պարեկի աշխատանքն ավելի գրավիչ է, քան ուսուցչինը։ Պարեկ դառնալու համար էլ կրթություն պետք չէ։ Բազմաթիվ ուսուցիչներ դիմում են, ոպեսզի պարեկ դառնան։ Եվ, այո՛, պարեկիներին ուսուցիչներից եռակի շատացրեց, պարեկի աշխատավարձը եռակի բարձրացրեց ուսուցչի աշխատավարձից։