Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի:
Նա նաև նշել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի: