Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանն»  այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը

26/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ քայլիստ-դավաճանաոհմակի շաբաշին ելույթ ունենալով կապիտուլյանտ Նիկոլը հայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի շարժումը տապալվել է, «որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը»…

Շարունակելով իր հակահայ զառանքանքները՝  նա նաև ասել է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»…

Այս ամենը պատահական չէ… Ինչպես միշտ, Նիկոլ Անհողն իր բոլոր հանցանքները բարդում է սրա-նրա վրա և ժողովրդի կողմից ընկալելի «իրական Հայաստանի» մասին հրապարակ նետված միտքը նպատակ ունի  հետագա գործընթացների մեջ մեղադրել ժողովրդին, որը տապալեց, ըստ Նիկոլի, Բագրատ Սրբազանի շարժումը և կործանեց Հայաստանը…

Երկրորդ.  Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանն»  այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը և այդ Հայաստանին հասնելու  և պատերազմից խուսափելու նպատակով պետք է կատարել Ալիևի բոլոր պահանջները…

Միևնույն ժամանակ Նիկոլը մարդկանց խաբելու նպատակով մշտապես «ֆոլգայից» պատրաստված քարտեզն է ցույց տալիս, թե, իբր, դա է «իրական Հայաստանը»՝ բացարձակ չանադրադառնալով այն փաստին, որ մինչև հիմա այդ Հայաստանին չի վերադարձրել գեթ մեկ միլիմետր տարածք, բայց Ադրբեջանին է նվիրել մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք… Սահմանազատումը և սահնամագծումն էլ իրականացնում է ըստ Բաքվի ցանկության…

Իսկ ո՞րն է Ալիևի պատկերացրած «իրական Հայաստանը»… Այո՛, դա ստորև ներկայացված քարտեզով Հայաստանն է, որը նաև տեղադրված է Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ-ի շենքի կենտրոնական սրահում… Ադրբեջանը նաև դրա իրավական հիմքերն է ապահովել. Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված 1991 թ-ի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի անկախության հռչակագիրը ներկայիս Ադրբեջանը հռչակել է 1918-20 թթ-ի Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, որը 20-րդ դարի սկզբին «իրենն» էր հռչակել Հայաստանի գրեթե 60 տոկոսը, և հիմա Բաքուն Նիկոլի ձեռամբ փորձում է այդ ծրագիրն իրականացնել՝ մեզ թողնելով լավագույն դեպքում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք…

 Ավելին՝ դա Բաքվի պլան մինիմումն է… Ալիևն ունի նաև պլան մաքսիմում՝ դա  «Նիկոլի «իրական Հայաստանը»  Արևմտյան Ադրբեջանն է և վերջ» ծրագիրն է…

Այս պահի դրությամբ՝  դե ֆակտո Բաքուն ամբողջությամբ վերահսկում է Սյունիքը և Վայոց ձորը, Տավուշի և Գեղարքունիքի մեծ մասը՝ իր վերահսկողության տակ վերցնելով կամ  նվեր ստանալով Նիկոլից այնպիսի բարձունքներ և դիրքեր, որտեղից շատ հեշտությամբ կարելի է խոցել բոլոր թիրախներն այդ մարզերում՝ քաղաքներ, գյուղեր, զորանոցներ, ճանապարհներ և այլն… Տիգրանաշենը նվեր ստանալուց հետո նույնը կլինի նաև Արարատի մարզի հարավի հետ…

Նիկոլը, ամեն անկյունում ցույց տալով Հայկական ԽՍՀ-ի քարտեզը և այն ներկայացնելով որպես «իրական Հայաստան»,  իրականում խաբում է, քանի որ իր պատկերացրած «իրական Հայաստանին» հասնելու համար ոչինչ չի արել,  բացի խոսելուց, իսկ իրականում շատ պարզ հասկացնել է, որ Բաքվի ցանկությունները պետք է կատարվեն պատերազմից խուսափելու և իբր «իրական Հայաստանի» հասնելու համար։

 Ամեն ինչ անում է Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն  իրականացնելու և Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի վերաբերյալ ծրագրերը կյանքի կոչելու համար…

Ի դեպ, թշնամու շանտաժները և պահանջները բավարարելով՝ ոչ թե խաղաղություն, այլ միայն ավելի ծանր պատերազմներ է բերվում…

Նիկոլը նորանոր աղետների հեղինակ է դառնալու Հայաստանի համար, որի վերջնարդյունքում Հայաստանը կործանվելու է…

Նիկոլի «իրական Հայաստան» Ալիևի հակահայ ծրագրերի իրականացումն է…

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի վարած քաղաքականությունն է ՌԴ-ին հիմքեր տվել ոչ միայն լուռ հետևելու Արցախի հանձնմանը, այլև որոշ հարցերում աջակցելու Ադրբեջանին. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել էկոլոգիական անվտանգության ռազմավարական և քաղաքագիտական գնահատումների վերաբերյալ առաջին հայերեն գիտական աշխատությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

16/04/2026
Նորություններ

Սա իշխանության վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, բայց Հայաստանը  ո՛չ Հյուսիսային Կորեա է դառնալու, ո՛չ փակ բռնատիրություն. Ասլանյան

16/04/2026
Նորություններ

Սա բնավ իրավական գործընթաց չէ. ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Մելոյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել էկոլոգիական անվտանգության ռազմավարական և քաղաքագիտական գնահատումների վերաբերյալ առաջին հայերեն գիտական աշխատությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական