Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նախարարի կոչը ծնողներին. Հայաստանում տարեկան 3 000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում

 «Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը:

Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան մոտավորապես 3 000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:

700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:

Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում»,- գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։