Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Տեսանյութ. հատուկջոկատայինները ջարդել են դարպասն ու առգրավել Շահրամանյանի ծառայողական մեքենան

Ոստիկանության հատուկջոկատայիններն այսօր ջարդել են  են Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հավաստիացնում է, որ  դա տեղի է ունեցել օրենքի խախտմամբ՝ առանց դատարանի որոշման։

 Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշումը կայացրել է քննիչը՝ քրեական վարույթի շրջանակում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով:

Փաստաբան Երիցյանը հայտնել է, որ այսօր ժամը 14:00-ին Շահրամանյանը հրավիրված է եղել հարցաքննության, և այդ գործողությունները տեղի են ունեցել հենց այդ ժամանակ։ Արցախի վերջին նախագաhը հարցաքննվել է մի քանի անգամ՝ վկայի կարգավիճակով։ Նրան սպասարկող «Տոյոտա» մակնիշի մեքենան շուրջ 15 օր չէր շահագործվում, կապարակնքված էր։