Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով

Ադրբեջանի Միլլի մեջլիսն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ է պատրաստել։ Որոշման տեքստն ընթերցել է պատգամավոր Թահիր Ռզաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդ կապակցությամբ խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով։

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։

Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։