Ալբենայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող Հրանտ Մելքումյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իգոր Գլեկի եւ Վասիլե Սանդուլեացի հետ: Նրանք վաստակեցին 2,5-ական միավոր: Իսկ առաջատարներն են 3 միավոր ունեցող Կոնստանտին Լուպուլեսկուն, Բորիս Չաթալբաշեւը, Պրասան Վիշնուն, Սանդրո Մարեկոն, Վասիլ Սպասովը եւ Եվգենի Սվեշնիկովը:
Տիգրան Պետրոսյանը հաղթելով Զորան Արսովիցին, վաստակեց 2,5 միավոր: Տուրը հաղթական էր նաեւ Ավետիք Գրիգորյանի համար, որի մրցակիցը Օլգա Դոլժիկովան էր: Ավետիքն ունի 2 միավոր: