Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Լիվերպուլը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել «Շախտյորին»ՙ Հենրիխ Մխիթարյանին գնելու հարցով: Անգլիական ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի դիմաց 22 մլն ֆունտ ստեռլինգ վճարել: Հիշեցնենք, որ վերջերս «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանի տրանսֆերային նվազագույն արժեքը 30 մլն եվրո է:
Ենթադրվում է, որ «Լիվերպուլում» Մխիթարյանը պետք է փոխարինի Լուիս Սուարեսին, որը հավանաբար կհեռանա թիմից: Սակայն նույնիսկ եթե նա մնա թիմում, ապա գումարի մի մասը «Լիվերպուլը» նախատեսում է ստանալ Էնդի Քերոլի վաճառքից: