Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ քննարկած հաջորդ հարցը առնչվում էր «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն: Այդ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը գովազդի միջոցով ակնհայտորեն խաբել եւ մոլորեցնել է սպառողներին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի միայն անձնագրով եւ սոցիալական քարտով հնարավոր է ապառիկով ձեռք բերել համակարգիչ: Սակայն պահանջում են նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն եւ այլն, ինչի մասին գովազդում չի նշվում: Հանձնաժողովը դա որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչի համար ընկերությունը տուգանվեց նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: