Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Տեսանյութեր. Վրաստան-Թուրքիա խաղ. վնասված տանիք, ծեծկռտուք

Այսօր Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացավ Թուրքիա-Վրաստան հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց Թուրքիայի ընտրանու հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Մուլդուրն, Գյուլերը և Ակտուրկօղլուն, վրացիների թիմի կազմում՝ Միկաուտաձեն։

Նշենք, որ Վրաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց միջազգային խոշոր մրցաշարում (ԱԱ, ԵԱ)։

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվող առաջնության ժամանակ հորդառատ անձրև է տեղացել։ Ջուրը հորդել է ուղիղ նստարանների վրա։

Վրաստան-Թուրքիա խաղից հետո երկրպագուները հարձակվել են իրար վրա, ծեծել ու քաշքշել։