Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգվածներ մոբիլիզացնելու հարցը Հայաստանում վերջին տարիներին շատ բարդ է, մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաջողություններ գրանցեց. քաղաքագետ

18/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զանգվածներ կազմակերպելու և մոբիլիզացիայի հարցը Հայաստանում վերջին տարիներին շատ բարդ է։ Խնդիր է  անգամ հազար հոգի հավաքելը, մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաջողություններ է գրանցել, և դա փաստ է։ Իշխանությունը պետք է ընկալի, որ այս օրերին փողոցում հավաքվող մարդիկ մեր հայրենակիցների կարևոր մասն են, և աչալուրջ լինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արձակուրդային սեզոնին շարժումը հնարավորինս թեժ պահելու թեմային։

«Մյուս կողմից էլ պետք է հիշենք արաբական ասացվածքը՝ մի բան է ուղտի վրա բարձրանալը, կրկնակի դժվար՝ ուղտից իջնելը։  

Պատկերացրեք՝ պարոն Գալստանյանն ասի, որ պայքարը պետք է աշնանը շարունակել. դա մեծ անվստահության և հիասթափության ալիք կառաջացնի՝ չնայած այս իրավիճակում նման հայտարարությունը գուցե ճիշտ լինի։ Բայց մարդկանց կողմից դա չի ընկալվի։ Իսկ եթե չասի…. ամեն անգամ, երբ նախորդ անգամվա համեմատ մի փոքր քիչ մարդիկ են գալիս, հասարակությունը սկսում է հիասթափություն ապրել։ Մարդիկ չեն ուզում լինել միակն առաջնագծում, որովհետև հերոսաբար տրամադրվածները մեկն են հազարից»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ քաղաքագետի՝ նման իրավիճակների համար գոյություն ունի մի հնարք, այն է՝ հայտարարել կազմակերպչական շրջան՝ հրավիրել հավաքներ, ժողովներ, ներկայացուցչական մարմինների ընտրություններ, բայց ոչ՝ մեծ հանրահավաքներ։

«Ամառը պետք է «ծախսել» այսպիսի բաների վրա, որպեսզի աշնանը կառույցներն օգտագործելով՝ փողոցային ակտիվ պայքարը շարունակվի։ Սա, ի դեպ, մի տեխնոլոգիա է, որ օգտագործվում է դեռ «Ղարաբաղ» կոմիտեից սկսած»,- ասաց մեր զրուցակիցը՝ ասվածի վառ օրինակը համարելով Բագրատ սրբազանի՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ երկու օրը մեկ հավաքներ հրավիրելու հայտարարությունը, ինչպես նաև շարժման առաջնորդի այն խոսքերը, որ շարժումն ամբողջությամբ պետք է վերդասավորվի։

Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ անկախ ձեռնարկվելիք բոլոր քայլերից՝ շարժումը մինչև աշուն չի կարողանալու խուսափել իր՝ առավել անհամբեր համակիրների կորուստից։ Սա, ըստ Արմեն Հովհաննիսյանի, դա ուղղակի անխուսփելի է։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»:

Նա նաև հավելել էր, որ շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին

Հաջորդ գրառումը

ԱՏՁՄ-ն մտահոգիչ է համարում gg ընկերության և նրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
U.S. Vice President JD Vance shakes hands with Hungarian Prime Minister Viktor Orban as they meet in Budapest, Hungary, Tuesday, April 7, 2026. (AP Photo/Denes Erdos)
Նորություններ

Վենսին գցեցին փո՞սը, թե՞ նա դուրս կգա մյուս կողմից. Հակոբ Բադալյան

13/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՏՁՄ-ն մտահոգիչ է համարում gg ընկերության և նրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական