Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից

Հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից. հայտնում է «Матч ТВ»-ին։

Սիլվա Սարգսյանը բացատրել է, որ իր մերժման պատճառը մրցույթի գլխավոր դատավորի պաշտոնում ադրբեջանցու նշանակումն էր, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը։

Նշվում է, որ Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։

ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։

Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:

Infoport