«Իրավունք» թերթը գրում է. «Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ Կարինե Եսայանը հորդորում է իրավապաշտպաններին՝ դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հրահանգով ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ անհամաչափ ուժ կիրառելու, բռնությունների, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների, բախումներ հրահրելու փաստերի հիմքով՝ քննություն նախաձեռնելու նպատակով:
«Դիմե՛ք նաեւ ՀԱՊԿ համապատասխան կառույցներին՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթած եւ իրենց գործողություններով պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով (ՀԱՊԿ Կանոնադրության 8-րդհոդված):
Միջազգային բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնե՛ք Հայաստանի իշխող վարչախմբի գործողությունների հետեւանքով պետությանը, ազգին, Հայ Առաքելական Եկեղեցուն պատուհասած գոյութենական սպառնալիքների եւ դրանց շուտափույթ չեզոքացման կենսական անհրաժեշտության մասին»: