ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին) իջեցրել է փախստականների ընդունման սահմանը մինչև 15 հազար մարդու՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր: Համապատասխան հուշագիրը տարածել է Սպիտակ տունը:
«2021 ֆինանսական տարվա ընթացքում մինչև 15,000 փախստականներ ընդունելու Միացյալ Նահանգների որոշումն արդարացված է մարդասիրական նկատառումներով կամ ազգային շահերից ելնելով», ասվում է փաստաթղթում:
Ինչպես շեշտել է նախագահը, Եմենի, Սիրիայի և Սոմալիի պես երկրներից անձինք չեն կարող ընդունվել որպես փախստական, «բացառությամբ նրանց, որոնց իրավիճակը առանձնահատուկ մարդասիրական խնդիր է»: