Հայաստանի Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի. հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից։
Խորհրդարանի օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի կոչի քննարկումն է։ Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն էր։
Այսօր՝ ժամը 18:30-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող Հանրապետության խորհրդարանի շենքի մոտ մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։