Հունիսի 12-ը արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։
«Միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու գործողություններն էին, որ կանխեցին զոհերը։ Այն, ինչ տեսանք, դիտավորությունից ոչ մի բանով չէր տարբերվում։ Մենք համոզված ենք, որ ամբողջ հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավորությամբ գլխավոր ստախոսի, ով արձանագրել է, որ ոստիկանությունը գործել է իրավաչափ կերպով»,- ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ ոստիկանությունը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում։
«Ունենք բազմաթիվ վիրավորներ, ձեռքը կտրված մարդ։ Ոստիկանները ոչ միայն ծեծել են մարդկանց, այլև նվաստացրել ու անպատվել։ Իրավապահ համակարգում ընդգրկված կառույցները ամենավերջին աստիճանով արդարացնում են այս իշխանությունների բիրտ, արյունարբու նկարագիրը ու կեցվածքը։ Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու»,- նշեց Սրբազանը։