Եթե Ձեր նպատակը Դեմիրճյան փողոց մտնելն է, մտքներիցդ հանեք. Բաղրամյան պողոտայում, դիմելով Բագրատ Սրբազանին, ասել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով որ քաղաքացիներին բերման են ենթարկել ճանապարհը փակելու համար:
«Ձեր փարաջան եւ մնացածը Ձեզ պահում են, որ Ձեզ բերման չենթարկեն»,-ասել է նա:
Սրբազանն էլ պատասխանել է. «Ես էլ ասում եմ՝ Ձեր ուսադիրները Ձեզ պահում են, որ բերման չենթարկենք: Ես փարաջան կարող եմ հանել»:
«Հանեք՝ բերման կենթարկվեք: Այս ամենը Դուք եք սրում»,-պատասխանել է ոստիկանապետը:









