Ադրբեջանում փորձում են ամուսնությունների ոլորտը 21-րդ դարին համահունչ քաղաքակիրթ տեսքի բերել։
Հայտնի է, որ այդ երկրում անչափահասների ամուսնությունը, կրոնական ամուսնությունները մինչև հիմա օրենքով չեն արգելվել։
Մեկդարյա պատմությամբ այդ երկրում դեռ վայրի կարգեր են տիրում։
Ադրբեջանն այսուհետև տույժեր և պատիժներ է սահմանում 16 տարեկանից ցածր անձի հետ ամուսնանալու համար։
Այն ենթակա է տուգանքի՝ 1000-2000 մանաթի չափով, ինչը հավասար է 2000-4000 դոլարի, կամ, կախված դեպքերից և հաշվի առնելով խախտում կատարած անձին, վարչական կալանք՝ մեկ-երկու ամիս։
Ադրբեջանում անչափահասների միջև կրոնական ամուսնության կնքումը ևս ենթադրում է վարչական կալանք։
Նոր Օրենքի նախագծի համաձայն՝ անչափահասների միջև կրոնական ամուսնություն (քյաբին) կնքելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 1000 մանաթով։