Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մեր պահանջը մնում է հրաժարականը

Մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը. այսօրվա հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը և շարունակեց.

Վերստին ցանկանում եմ հիշեցնել անցումային կառավարության և նրա գործողությունների մասին։ Կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով՝ վերկուսակցական սկզբունքով․

1․ Հաշտության կառավարություն ՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով՝ ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա

2․ Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ ԱՌԱՆՑ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

Ինձ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ հնարավո՞ր է նրան հրաժարեցնենք։

Ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է կամ ոչ, այլ՝ ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ է կամ ոչ։

Մենք այդ պահանջը արդեն իսկ դրել ենք և մեր բոլոր գործողությունները միտված են դրան։

Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարժվել են հրապարակի վրա, այդ բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են։