Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել.  ֆեյսբուքյան իր էջում հայնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:

Ըստ տեղեկությունների,  մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ  պահելու կասկածանքով»,- տեղեկացրեց նա։